Գիտնականները նշել են մարդկանց դժբախտացնող անսպասելի պատճառներից մեկը


17:01 , 31 մայիս, 2018

Միայնության մեջ ուտելը մարդկանց դժբախտ է դարձնում։ Սա պարզել են բրիտանական Oxford Economics խորհրդատվական ընկերությունում՝ Սոցիալական հետազոտությունների բրիտանական ազգային կենտրոնի գիտնականների հետ համատեղ։

Հարցման է ենթարկվել ավելի քան ութ հազար մարդ, նպատակ ունենալով պարզել, թե ինչ գործոններ են ազդում մարդու երջանկության մակարդակի վրա, և որոնք են բերում դժբախտության զգացողության։

Արդյունքում պարզվել է, որ հարցվածների երջանկության մակարդակի վրա ազդում է միայնակ սնվելը։ Գիտնականները պարզել են, որ մարդկանց մոտ, ովքեր միայնակ են ուտում, բարձր է տագնապի և ներքին անհանգստության մակարդակը, ինչպես նաև ցածր է երջանկության և բարեհաջողության մակարդակը։

Պարզվել է, որ երջանկության զգացողության վրա բացասական ազդեցություն ունեն նաև հասարակական տրանսպորտը, վատ եղանակը, բնության աղետները, ինչպես նաև սեքսի բացակայությունը, ժամանակի պակասը, քունը լիարժեք առնելու հնարավորության բացակայությունը։