Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ


17:10 , 31 մայիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսից նա զբաղեցնում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Վ. Հակոբյանը 2006-2015-ն աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում: