Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտային հարաբեություն չունեմ. Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ»-ում չնկարահանվելու մասին


15:20 , 31 մայիս, 2018

Life.panorama.am-ը գրում է.

Վերջերս լուրեր տարածվեցին, թե Դիանա Գրիգորյանի եւ «Նռան հատիկ»-ի դերասանական կազմից մի քանիսի միջեւ կոնֆլիկտային հարաբերություններ կան, որի պատճառով շուտով մի քանի դերասաններ դուրս կգան հեռուստասերիալից: Այդ խոսկցություններից անմիջապես հետո դերասանուհի Ադրիանա Գալստյանի կերպարը, ըստ սցենարի, հեռացավ, որից հետո ասեկոսեներ տարածվեցին, թե Ադրիանան դուրս է եկել սերիալից՝ վերոնշյալ խոսակցությունների պատճառով:

Life.panorama.am-ը, թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով, կապ հաստատեց Ադրիանա Գալստյանի հետ, ով նշեց.

«Այդ ասեկոսեները իրականությանը չեն համապատասխանում, ես Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտային հարաբեություն չունեմ, քանի որ նա կոնֆլիկտային մարդ չէ: Ինչպես մեծ սիրով մուտք գործեցի հեռուստասերիալ եւ նկարահանվեցի, այնպես էլ ընդունեցի, որ, ըստ սցենարի, կերպարիս գիծը այս պահին ավարտվեց»:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ