Տպավորություն է, որ որոշ դրվագներում ռուսները չեն պահում իրանցիներին


13:10 , 31 մայիս, 2018
Տպավորություն ա ստեղծվում, որ հիմա ռուսները պահում են Ասադին ու Սիրիան, բայց իրավիճակային-մարտավարական որոշ դրվագներում չեն բռնում իրանցիներին։ Դա կարող ա կապված լինել Իսրայել-ՌԴ պայմանավորվածություններով։ Այդ պայմանավորվածությունների արդյունքում էր միգուցե Ասադի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման փաստը։ Այս առումով տեղին ա նշել նաև Իսրայելի ու Իրանի միջև տարվող բանակցությունների հարցը, ինչի մասին օրերս խոսվեց։ Որքան էլ տարօրինակ հնչի, ներկայումս Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցում մարտավարական-իրավիճակային տեսանկյունից սկզբունքային ա հենց ԵՄ դիրքորոշումը։