22:40 , 11 մայիս, 2013
Երկու տարի առաջ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները մեծ միջադեպ ունեցան Հյուսիսային պողոտայում՝ ոստիկանների հետ` պնդելով, որ ոստիկանները իրավունք չունեն պահանջել քաղաքացուց իր շանը զբոսանքի դուրս հանել դնչկալով: Երկու տարի անց, երբ նույն Հյուսիսային պողոտայում՝ առանց դնչկալ շունը հարձակվեց և պատառոտեց մեկ այլ շան՝ նույն հասարակությունը հիմա էլ ոստիկանությունից պահանջում է թույլ չտալ առանց դնչկալ շների զբոսանքը հասարակական վայրերում: Հարց. հասարակությունն ի՞նչ է ուզում ոստիկանությունից շները դնչկալով զբոսնե՞ն, թե՞ առանց դնչկալ: