22:35 , 11 մայիս, 2013
...Բայց իսկապես լավ պրծան ընդդիմադիր ուժերը: Ասես, մի մեծ ծանր քար ընկավ նրանց ուսերից: Տառապանքներն ավարտվեցին:
Առաջիկա 4-5 տարում ընտրություններ չկան: Հետեւաբար՝ միավորվելու, համախմբվելու խնդիր չի առաջանա:
Իսկ, ինչպես գիտեք, ընդդիմադիր ուժերին ամենից շատ սարսափեցնում են ոչ թե ընտրությունները, այլ նախընտրական ու հետընտրական դաշինքների մասին խոսակցությունները, մտադրություններն ու առաջարկները:
Հիմա կարող են խոր շունչ քաշել, ,,տարաձայնությունները,, մի կողմ դնել ու ,,սերտորեն համագործակցել,, քանզի իրական համախմբմանը նպաստող վտանգավոր ժամանակներն այլեւս անցյալում են...