Հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ. Դոնալդ Թրամփ (Photo)


11:10 , 31 մայիս, 2018

Wnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter -ի էջում  հետևորդներին հայտնել է, որ հրաշալի հանդիպում է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ: Նա տեղադրելով Քիմի հետ լուսանկար նշել է «Այսօր ես հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել նրա հետ բանտային բարեփոխումների ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է Թրամփը։

Թրամփից բացի, Քարդաշյանը հանդիպել է նաև նրա ավագ դստեր՝ Իվանկայի ու նրա ամուսնուի՝ Ջարեդ Քուշների հետ:

Քիմ Քարդաշյանը համագործակցում է նախագահի օգնական նշանակված Իվանկա Թրամփի, ինչպես նաև նրա ամուսնու հետ՝ փորձելով օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ