02:00 , 31 մայիս, 2018Ավստրալական Պերտ քաղաքի լողափում հայտնվել է Gjde & Partnere Arkitekter ճարտարապետական բյուրոյի աշխատանքը: Լողափի որոշ մասը ծածկվեց 72 մետրանոց կիսակլոր արտացոլվող պատով՝ կոր հատվածում պատված հայելիներով: Պատն արտացոլում է այն ամենը, ինչ կա լողափում և ստեղծում է պարփակված աշխարհի տպավորություն: Հեղինակները ցանկանում էին, որ հայելիները ստեղծեն անվերջության ցնորք, ինչը նրանց հաջողվել է:
