Հսկայական սարդե՞ր, թե՞ տարօրինակ երևույթ. ահա թե ինչպես էր անտառը ծածկվել սարդոստայնով


01:30 , 31 մայիս, 2018

Բրիտանիայի բնակիչները հանդիպել են տարօրինակ երևույթի: Ռոկինգեմա անտառի ծառերն ու թփերը ամբողջովին ծածկվել էին սպիտակ ու խիտ սարդոստայնով:

Բարեբախտաբար, դա գործել էին ոչ թե հսկայական սարդերը, այլ անվտանգ թրթուրները: Նրանք իրենց կոկոնների շուրջը պատում են ոստայնով, որպեսզի պաշտպանեն դրանք գիշատիչներից: Մասնագետները վստահեցնում են, որ այդ թրթուրները վտանգավոր չեն և շուտով ուղղակի կվերանան: