Ղազախստանը որոշել է հրաժարվել ռուսական բենզինից


19:20 , 30 մայիս, 2018

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրապետություն Ռուսաստանից բենզին ներմուծելն արգելելու հարցը։ Փաստաթուղթը հրապարակված է Ղազախստանի կառավարության կայքում, փոխանցում է Tengri News-ը։

Բենզին ներմուծելու արգելքն առաջարկվում է սահմանել երեք ամիս ժամկետով՝ Ռուսաստանում բենզինի գների բարձրացման ֆոնին։

Նավթագազային վերլուծաբան Սերգեյ Սմիրնովը նշել է, որ հանրապետությունում գները ձևավորվում են ըստ ռուսական շուկայի և կարող են աճել։

«Ռուսաստանում արժեքը մեկ ռուբլով է բարձրացել, մեզ համար դա 5 տենգե է»,- հստակեցրել է նա։