ԱԱԾ «միակողմանի ստուգումները» կարող են ընկալվել որպես քաղաքական հետապնդում, կարծում է Վահրամ Բաղդասարյանը


17:20 , 30 մայիս, 2018
Aysor.am-ը գրում է.
Վահրամ Բաղդասարայանը քաղաքական հետապնդման «հոտ է առնում»:
 
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքում է տեղեկությունները, թե Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է անցկացրել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բնակարանում։
 
«Բնակարան չեն մտել, գրասենյակում ստուգումներ են կատարվում։ Բնականոն ստուգումներ են», - Aysor.am-ին ասաց Վահրամ Բաղդասարյանը։
 
Մեր հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են խմբակցությունում, արդյոք Ալեքսանյանը մտադրություն ունի լքելու խմբակցությունը, ինչպես վարվեց Արթուր Գևորգյանը, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Մտադրություններ չկան։ Հանգիստ եղեք բոլորդ։ Քաղաքական գործընթացներ են, որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի իշխանություն, մեծամասնություն։ Նորմալ գործընթացներ են»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։