ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կվերադառնա Վաշինգտոն. Չավուշօղլու


13:00 , 30 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ից ավելի վաղ հետ կանչված Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը կվերադառնա Վաշինգտոն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է АПА-ն: Ըստ նրա` Թուրքիան ԱՄՆ-ում իր դեսպանին կանչել էր խորհրդատվությունների համար:

Նշենք, որ դեսպանին հետ էին կանչել ԱՄՆ-ի` ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման պատճառով: