Քիմ Քարդաշյանը աղջկան անակնկալ է մատուցել՝ հայտնվելով Դիսնեյի մուլտհերոսուհու կերպարում, սակայն երեխան միանգամից ճանաչել է մորը (Video)


07:15 , 31 մայիս, 2018

Քիմ Քարդաշյանը դարձել է ամերիկուհի բյութի բլոգեր Քենդի Ջոնսոնի տեսանյութի գլխավոր հերոսուհին: Գրիմի և թեմատիկ հագուստի շնորհիվ 37-ամյա Քիմը դարձել է Դիսնեյի արքայադուստր Ժասմին:

Քիմը խոստովանել է, որ այս կերպարն իր ամենասիրած մուլտհերոսներից է: Ավելի վաղ նրա 4-ամյա դուստրը՝ Նորթը, լրագրողներին ասել է, որ Ժասմինն իր սիրած կերպարներից է: 

Կերպարանափոխությունից հետո Քիմն անմիջապես զանգահարել է աղջկան, սակայն չի կարողացել իր դստերը խաբել․ Նորթը միանգամից ճանաչել է մորը:

Նշեմ, որ 2016թ. Քիմն ընտանիքի հետ արդեն կերպարանափոխվել էր: