«Ժողովուրդ». Չի բացառվում, որ ԱԱԾ-ից բացի բա­ցահայտումներ արվեն նաև նորանշանակ նախագահի կողմից


11:10 , 30 մայիս, 2018

«Մինչ Ազգային անվտանգության ծա­ռայությունը բացահայտումներ է իրակա­նացնում Պետական եկամուտների կոմի­տեի նախկին պաշտոնատար անձանց և խոշոր ընկերությունների կողմից պե­տությանը վնաս հասցնելու դեպքերով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նոր գործընթաց է սկսվել: Մասնավորա­պես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պետա­կան եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներ­քին աուդիտ է իրականացնում հասկա­նալու համար, թե այս տարիներին ՊԵԿ- ում ինչեր են կատարվել: Չի բացառվում, որ ԱԱԾ բացահայտումներից բացի բա­ցահայտումներ իրականացվեն նաև նորանշանակ նախագահի կողմից, և իրավապահների ուշադրության կենտ­րոնում հայտնվեն ՊԵԿ վարչության ար­դեն նախկին պետեր: 

Հիշեցնենք, որ Հաշվեքննիչ պալատն էլ իր հերթին, բա­ցի տարեկան ծրագրով նախատեսված պետական մարմիններից, պատրաստ­վում է ՊԵԿ-ում ստուգումներ անցկաց­նել:

Նման որոշում կայացվել էր ՀՊ օրերս տեղի ունեցած խորհրդի նիստում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: