«Առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին». Արսեն Թորոսյան


11:30 , 30 մայիս, 2018

Վերջին տեղեկություններով՝ առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»:

ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ՝ ՈՉ ՄԻ, ԱՐՏՈՆՅԱԼ ՉԷ` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի՝ նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապից:

Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ: Դրա ժամանակն էլ կգա... Շուտով...