Հայ-իսրայելական հարաբերություններում բազմակողմանի առաջընթացի դեպքում հնարավոր կլինի ցեղասպանության ճանաչումը


09:58 , 30 մայիս, 2018
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այս կամ այն երկրի կողմից քաղաքական շահարկումների առարկա չդարձնելու լավագույն տարբերակը տվյալ երկրի հետ պետական-դիվանագիտական, իրավաքաղաքական խողովակներով ուղիղ՝ երկկողմանի ֆորմատով աշխատանքն է։ Տվյալ դեպքում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում դրական հանգուցալուծում թերևս կարող ենք ապահովել այն ժամանակ, եթե հայ-իսրայելական հարաբերություններում արձանագրենք խորքային ու բազմակողմանի առաջընթաց։