Երևանում 8 ժամ ջուր չի լինի


07:00 , 30 մայիս, 2018
operativ.am-ը գրում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 30-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Էրբունի վարչական շրջանի՝ Սարի Թաղի 1, 2, 3 փողոցների, Սարի Թաղի 1-ից-10 շարքերի, Խորենացի փող․ 205-ից-231, Սասունցի Դավիթ փող․ 70, 70/1, 70/2, 70/3, Որմնադիրների փող․ 1-ից-70 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: