19:02 , 11 մայիս, 2013
Ինչպես հայտնի է, պրոգրեսը չի դադարել, այն անընդհատ առաջ է շարժվում, բայց, չգիտես ինչու, վերջին 100 տարվա մեջ գիտության մեջ հեղափոխական հայտնագործությունները ավելի շատ կապված են եղել մարդկանց զանգվածային ոչնչացման հետ, քան ռեալ օգուտ տալու: Այնինչ, եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք այդքան դժվար հարց է այլընտրանքային վառելիքի ստեղծումը կամ քաղցկեղի բուժումը, սովի հաղթահարումը․․․
Այլընտրանքային վառելիք

Ավելի էժան և էկոլոգիապես մաքուր վառելիքի ստեղծման խոսակցությունները սկսվել են դեռ տասնամյակներ առաջ, բայց մինչ օրս էլ այս թեման սահմանափակվում է միայն խոսակցություններով: Օրինակ՝ նույն ջրածինը այդքան էլ չի զիջում բենզինին այրման առումով, բայց անհամեմատ ավելի քիչ վնասակար արտանետումներ է գոյացնում այրման արդյունքում: Ինչ վերաբերում է այս գազի արդյունահանմանը, ապա դրա պաշարները վիթխարի են ու գրեթե անսահմանափակ, իսկ արդյունահանման մեթոդներն ու եղանակները՝ վաղուց յուրացված և կիրառվող:
Ի արդարացում նրան, թե ինչո՞ւ այնուամենայնիվ չեն օգտագործում այս գազը, բերվում է այն հանգամանքը, որ ջրածինը շատ պայթյունավտանգ գազ է, բայց արդյո՞ք նույն բենզինը պայթյունավտանգ չէ կամ պրոպանը․․․ Կամ այդ ի՞նչ մի գերբարդ խնդիր է անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնելը, որպեսզի այս գազով աշխատող անվտանգ շարժիչ ու համակարգեր, կամ ասենք էլեկտրոլիզի միջոցով ջրից ջրածին առաջացնող ինչ-որ պորտատիվ սարք ստեղծվի:
Այլ հարց է, որ նավթամթերքներից սովորական ջրի անցնելը սպանիչ հարված կլինի այս պահին աշխարհում գերիշխող վերազգային կորպորացիաների ու կլանների համար: Օրինակ՝ միայն Ռուսաստանում, միայն բենզինի ու դիզվառելիքի տարեկան շրջանառությունը կազմում է «համեստ» 65 միլիոն տոննա և ևս 140 միլիոն տոննա արտահանվում ա, իսկ ինչպես հասկանում եք, ռուսական նավթաարդյունաբերողները միակը չեն աշխարհում․․․
«Անբուժելի» քաղցկեղը
«Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային հիմնադրամը» հրապարակել է մի զարհուրելի ցուցանիշ․ ամեն տարի գրանցվում է քաղցկեղի 12 միլիոն նոր դեպք, իսկ անկոլոգիական հիվանդություններով տառապող մարդիկ տարեկան 286 միլիարդ դոլար փող են ծախսում բուժման համար:Ուռուցքաբան Տուլիո Սիմոնիչին 1983 թվականին բուժում էր մի իտալացու, ում բժիշկները մի քանի ամսվա կյանք էին տվել՝ թոքերի քաղցկեղի ախտորոշման պատճռով: Որոշ ժամանակ անց այս մարդն ամբողջովին առողջացավ: Ոգևորված այս արդյունքով՝ միամիտ Սիմոնաչին կիրառեց իր մեթոդը ևս մի քանի հիվանդների վրա և ներկայացրեց իր հետազոտությունների արդյունքները Իտալիայի առողջապահության նախարարությանը՝ այն հույսով, որ կսկսվեն կլինիկական փորձարկումներ:Սակայն այնպես եղավ, որ իտալական բժշկական հանրությունը ոչ միայն չդիտարկեց նրա մեթոդը, այլև զրկեց նրան լիցենզիայից՝ հիվանդներին չհաստատված դեղամիջոցներով բուժելու համար: ԶԼՄ-ները իսկական քարոզարշավ սկսեցին նրա դեմ և ամեն օր ցեխ էին թափում նրա վրա, իսկ շուտով նրան նաև բանտարկեցին՝ «հիվանդներին սպանելու համար»:Հետո բժշկական վերնախավը հայտարարեց, որ նատրիումի բիկարբոնատով հիվանդներին բուժելու նրա մեթոդը պարզապես զառանցանք է և սա այն պարագայում, երբ հազարավոր հիվանդներ տանջալից ու երկար մահանում են «փորձված» քիմիոթերապիայից․․․Ազատագրվեուց հետո նա չհանձնվեց և շարունակեց իր հետազոտությունները, բայց հիմա արդեն կիսաընդհատակյա կարգավիճակում: Նրա հաջողությունների մասին հայտնի է մենակ ասեկոսեների ու համացանցի միջոցով, և ասում են՝ նա բուժում է քաղցկեղի ամենախորացված տեսակները էժանագույն նատրիումի բիկարբոնատի միջոցով:Սիմոնաչիից պահանջվում է մի քանի օրից մինչև մի քանի ամիս բուժման լիարժեք կուրս անցկացնելու համար: Երբեմն նա բավարարվում է միայն հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով կոնսուլտացիաներ անելով, բայց արդյունքն անփոփոխ է լինում՝ քաղցկեղը բուժվում է:Այնինչ, ինչպես արդեն նշեցի, տարեկան 286 միլիարդ, այսինքն՝ օրական 783 միլիոն դոլար է ծախսվում՝ քաղցկեղի բուժման համար, մինչդեռ նատրիումի բիկարբոնատի, այսինքն՝ սոդայի արժեքը տատանվում է 2 սենտից մինչև մեկ դոլար միջակայքում՝ 1 կիլոգրամի դիմաց․․․Ինչպես ասվում է, մեկնաբանություններն ավելորդ են:Պարենի «դեֆիցիտ»
Այժմ ակտիվորեն քարոզվում է այն սին գաղափարը, որ աշխարհը գերբնակեցված է: Իրականում, գերբնակեցվածության մասին խոսք անգամ չի կարող լինել, իսկ սովյալների մեծ թիվն աշխարհում պայմանավորված չէ նրանով, որ մոլորակը ի վիճակի չէ կերակրել մարդկանց:Սովի խնդիրը կարելի է լուծել շատ հանգիստ ու դրա համար անգամ հարկավոր չէ, որ կուշտ երկրները իրենց պարենային ավելցուկները ուղարկեն օրինակ Աֆրիկա, չնայած դա էլ խնդիրը լուծելու համար ավելի քան բավարար է: Պարզապես պետք է անհրաժեշտ քանակությամբ սննդամթերք արտադրել:Դեռ 1960 թվականին Անգլիայում բացահայտել էին սերմերի մշակման հատուկ ձև, որի միջոցով մի քանի անգամ մեծացավ բերքատվությունը: Հայտնագործության հեղինակ Ռոն Հաբբարնը պարզել էր նաև, որ բույսերը ցավ են զգում: Հատկանշական է, որ նրա երկրորդ հայտնագործությունը լայն ճանաչում ու լուսաբանում ունեցավ, իսկ այ ամենակարևոր բացահայտումը «ջրեցին»:
Դավադրություններ և տեսություններ
Ճիշտն ասած՝ ես ամենևին էլ կողմ չեմ դավադրության այն տեսությանը, համաձայն որի՝ ինչ-որ մութ ուժեր նպատակ ունեն ոչնչացնելու մարդկությունը, թեկուզ հենց նրա համար, որ այդ տեսությունը բացի անպաշտպանության զգացողությունից ոչինչ չի տալիս ու առավել ևս ոչ մի լուծում չի առաջարկում:
Իրականում, խնդիրն անգամ նրանում չէ՝ կա՞ դավադրություն, թե՞ ոչ, որովհետև եթե այդպիսին իրոք կա, ապա այն զուտ հետևանք է ավելի խորը խնդրի, և այդ խնդրի անունը էգոիզմ է: Երբ մարդը ի վիճակի չէ տեսնել ոչինչ, բացի սեփական պահանջմունքներից, առաջին պլան է մղվում սեփական բիզնեսի շահերի լոբբինգը՝ ի հաշիվ այլոց: Զավեշտալին այն է, որ նման մարդիկ ոչնչացնում են նաև սեփական ապագան:Իսկ այս արատը իրականում շատ հեշտ է հաղթահարել, պարզապես անհրաժեշտ է դադարել անել այն ամենը, ինչ քո գիտակցությանն են փաթաթում սերիալները, ռիալիթի շոուները, գովազդները և մոդայիկ ժուռնալները: Իսկ եթե սրանից զատ փորձեք դադարել ողջ տիեզերքը ձեզանով պատկերացնել, որովհետև բավական է նայել ձեր շուրջբոլորը, ու կտեսնեք, որ բազմաթիվ մարդիկ ազդեցություն ունեն Ձեր ու Ձեր կյանքի վրա՝ ոմանք ավելի շատ, ոմանք էլ ավելի քիչ:Այլ կերպ ասած՝ ամենասարսափեցնող հայտնագործությունը այդ «մութ ուժերի» համար մարդկանց՝ մարդ լինելու ունակություններ հաղորդելն է: