Ռոբոտը բարձրացավ բեմ և դիպլոմ ստացավ այն շրջանավարտի փոխարեն, որը գտնվում էր հիվանդանոցում


03:00 , 30 մայիս, 2018

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում աշակերտուհի Սինտյա Պետուին հեռակա կերպով դիպլոմ ստացավ: Շրջանավարտը գտնվում էր հիվանդանոցում, և նրա փոխարեն դիպլոմը ստանալու ներկայացավ ռոբոտը: Նրան միացված էր սարք, որի միջոցով Սինտյան տեսնում էր կատարվող ամեն ինչը և կարողանում էր շփվել ուսուցիչների ու դասընկերների հետ: Աղջիկը ռոբոտին կառավարում էր հենց հիվանդանոցից, և նրա միջոցով կարողացավ այնպիսի ճառ ասել, որը հուզեց բոլորին: