Իտալիայում երեխային Բենիտո Մուսոլինի անվանակոչած ծնողները դատարանի առջև կկանգնեն


22:00 , 29 մայիս, 2018

Իտալիայում երեխային Բենիտո Մուսոլինի անվանակոչած երեխայի ծնողները դատարանի առջև կկանգնեն։ Այս մասին հաղորդում է The Local-ը։

Սակայն նշվում է, որ ծնողները ֆաշիստ բռնապետի երկրպագուները չեն, իսկ երեխային անվանակոչել են պապիկի պատվին։

Հայտնի չէ՝ արդյոք ծնողներին կստիպեն փոխել երեխայի անունը։