Armtimes.com-ը գրում է.
ՀՀԿ խմբակցությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, այսօր քննարկվել ու որոշվել է Շիրակ Թորոսյանին հեռացնել խմբակցությունից: Հայտարարության մեջ ասվում է.
29.05.18թ., ժամը 15:00, ԱԺ 334 սենյակ
Քննարկված հարցը՝
ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարց:
Խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց, համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների, Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցին:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ինքը Թորոսյանը հայտնել էր, որ շարունակելու է աշխատել որպես ազատ պատգամավոր: