Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը


14:40 , 29 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Սիրիան և Հարավային Օսիան պայմանավորվել են փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստտաման մասին դեսպանատների մակարդակով: Այդ մասին ասվում է կոմյունիկեում, որը հրապարակվել է այսօր Հարավային Օսիայի ԱԳՆ-ի կայքում. հայտնում է ТАСС-ը:

Նույն պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սիրիայի և Աբխազիայի միջև: Այդ մասին ասվում է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբիի ուղերձում, որը հրապարակվել է  նրա պաշտոնական կայքում:

Նախագահի խոսքով` դրան նախորդել է Աբխազիայի ԱԳՆ-ի, ՌԴ-ում դեսպանատան, այլ գերատեսչությունների մեծ աշխատանքը: