14:00 , 29 մայիս, 2018Armsport.am-ը գրում է.
Սեմինարն անցկացվելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Սեմինարին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող 20-ից ավել մարզիչներ:
Սեմինարը թույլ կտա բարձրացնել և զարգացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը:
58-ամյա Ռոսեն Բարչովսկին երկար տարիներ աշխատել է Բուլղարիայի տարբեր տարիքային հավաքականներում և ակումբներում: Նրա գլխավորած ակումբները երկար տարիներ դարձել են Բուլղարիայի առաջնության հաղթող և գավաթակիր:
Ռոսեն Բարչովսկին բազմիցս ճանաչվել է Բուլղարիայի լավագույն մարզիչ: