12:00 , 29 մայիս, 2018Armsport.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդի ծառայություններով, հայտնում է «Corriere dello Sera»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբն արդեն առաջարկ է արել «Ինտերին» և արգենտինացու համար 50 մլն եվրո առաջարկել, ինչպես նաև գործարքում ներառել հարձակվող Գոնսալո Իգուայինին, որի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:
«Յուվենտուսն» իր ֆուտբոլիստին 60 մլն եվրո է գնահատում:
Թուրինյան ակումբի ներկայացուցիչները փաստաբաններին խնդրել են ուսումնասիրել Իկարդի պայմանագրի պայմանները, որտեղ 110 մլն եվրո հրաժարագին է նշված և որը գործում է միայն արտասահմանյան ակումբների համար:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում 25-ամյա Իկարդին 34 հանդիպման է մասնակցել և դարձել է 29 գոլի հեղինակ: Իր հերթին, 30-ամյա Իգուայինն անցկացրած 35 հանդիպումներում դարձել է 16 գոլի հեղինակ: