06:45 , 30 մայիս, 2018Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդո դե Ասիս Մորեյրան, ով հայտնի է որպես Ռոնալդինյո, ժխտել է իր ամուսնության մասին լուրերը: Ավելի վաղ ԶԼՄ-ները նշում էին, որ «Բարսելոնայի» նախկին խաղացողն ապրում է Ռիո դե Ժանեյրոյում միանգամից երկու աղջկա հետ:

Նրա ընկերուհիներն են դարձել Պրիսիցիլա Քոելը և Բեատրիսա Սուզեն: Աղջիկներին Ռոնալդինյոն առաջարկություն է արել դեռ այս տարվա հունվարին: Նրանք երկուսն էլ համաձայնվել են և հիմա կարծես հարսանեկան պատրաստության մեջ են:

Ֆուտբոլիստը հաճախ է հասարակության մեջ հայտնվում իր երկու ընկերուհիների հետ: Նա միշտ երկուսին էլ նույն նվերներն է տալիս:

Սակայն Ռոնալդինյոն ասում է. «Սա մեծ սուտ է: Սա ճիշտ չէ: Ամբողջ աշխարհն ինձ է զանգում, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ սա այդպես չէ: Ես չեմ պատրաստվում ամուսնանալ»: