Տարվա ընթացքում երկու անգամ ցեխաջրի մեջ լոգանք ընդունելը վաղեմի արմատներ ունի


05:30 , 29 մայիս, 2018

Վիետնամի հյուսիսում գտնվող Վան գյուղում տարվա մեջ երկու անգամ անց է կացվում Կհան Հա տոնը կամ ցեխի մեջ մարտը: Ըստ տեղի լեգենդի՝ անհիշելի ժամանակներից 4 եղբայր ցեխակույտի մեջ անցկացվող մարտում կարողացան հաղթել դևերին: Եվ ահա հիմա եղբայրների սերունդները վերամարմնավորում են լեգենդի հերոսներին՝ ցեխի մեջ պայքարելով 20 կգ-անոց գնդակի համար: Մինչ խաղի սկսելը մարդիկ լիտրերով ջուր են լցնում մեծ կավե հրապարակի վրա՝ վերածելով այն ցեխաջրի: Մարտի ընթացքը տևում է 3 ժամ: Խաղի ամբողջ ընթացքում մարդիկ աղոթում են և խնդրում աստվածներին բարեբեր ու բերքառատ տարի: