Շնագա՞յլ, թե՞ լեգենդներից դուրս պրծած մեկ այլ կենդանի. մասնագետներն ապշած են


05:00 , 29 մայիս, 2018

Մոնտանայում գտել են ինչ-որ էակի դիակ, որը նման է գայլի: Սակայն գիտնականներն ասում են, որ գայլի համար նա խիստ ոչ բնորոշ նշաններ ունի: Գտած կենդանին նաև շան է նման: Մասնագետները հիմա հետազոտում են կենդանու դիակը: Ի տարբերություն գայլի՝ նա ունի շատ կարճ ժանիքներ, սակայն երկար ու ամուր ճանկեր: Կենդանուն սպանել են այն ժամանակ, երբ նա փորձել է հարձակվել ոչխարների վրա: