35 տարի փողոցում ապրելուց հետո թափառականը վերադարձավ նորմալ կյանքի՝ ստեղծագործական տաղանդի շնորհիվ


03:30 , 29 մայիս, 2018

Բրազիլիայի բնակչուհի Շալա Մոնտեյրոն ուշադրություն դարձրեց թափառականին, որը նստած էր թղթերի կույտով շրջապատված ու ինչ-որ բան էր գրում: Անտուն Ռայմունդո Արուդա Սոբրինոյի հետ խոսակցությունից հետո պարզվեց, որ նա արդեն 35 տարի է՝ բնակվում է փողոցում և այդ ամբողջ ընթացքում գրում է վեպեր ու պատմվածքներ:

Շալան նրա մասին պատմեց սոցկայքերում, և թափառականի կյանքը փոխվեց: Տղամարդուն օգնության եկան մարդիկ, որոնք գնահատեցին նրա տաղանդը: Հիմա 77-ամյա Ռայմունդոն վերադարձել է նորմալ կյանքի: Նա շարունակում է գրել, և նրա գրվածքները հրատարակվում են ու վաճառվում: