«Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում». Էդուարդ Աղաջանյան


22:03 , 28 մայիս, 2018

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրում է.

«Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ՝ փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը, և արդյո՞ք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում, թե ոչ:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եվ այո, պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»: