Այնպես է պատահում, որ կանայք լքում են իրենց տղամարդկանց, անգամ եթե շատ են սիրում: Դրա համար կան տարբեր պատճառներ: Ձեզ ենք ներկայացնում հիմնական 6-ը:
Կանանց և տղամարդկանց էմոցիոնալ կարիքները տարբերվում են: Կանայք ցանկանում են զգալ հոգատարություն, ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Իսկ տղամարդիկ հաճախ ձախողվում են իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում:
Սիրող կինը պատրաստ է ամեն բանի իր սիրելիի համար: Նա նվիրվում է անմնացորդ: Միակ բանը, որ կինն ակնկալում է, այն է, որ տղամարդը գնահատի իրեն և իր ջանքերը: Երբ դա տեղի չի ունենում, կինը լքում է տղամարդուն:
Կինը զգում է, երբ է գրավում տղամարդուն, երբ՝ ոչ: Եվ հենց նա զգա, որ այլևս ձեզ չի գրավում, չի արթնացնում այն նույն զգացողություններն, ինչ առաջ, նա հեռանում է:
Գալիս է մի պահ, երբ ամեն բան նույնն է և ձանձրալի: Հարկավոր է լինում ինչ-որ բան փոխելու: Այդ փոփոխությունը կարող է լինել նաև տղամարդուն փոխելը:
Սա սպանում է ամեն բան: Կանխատեսելիությունն ուղղակիորեն հանգեցնում է անհետաքրքրության, ապա՝ ձանձրույթի, և ահա այդ պարագայում կինը լքում է տղամարդուն:
Սկզբում նա վատ է զգում իրեն ձեր բացակայությունից, ապա հարմարվում դրան, իսկ որոշ ժամանակ հետո պարզապես անիմաստ և աննպատակ համարում ձեր ներկայությունն իր կյանքում և հեռանում: