Արևային լոգանքները պաշտպանում են ուղեղը ծերացումից


23:20 , 28 մայիս, 2018

Cell ամսագիրը տվյալներ է հրապարակել, որ ստացվել են Չինաստանի գիտա–տեխնիկական համալսարանի գիտնականների կողմից, որոնք պնդում են, որ արևային լույսը խթանում է նեյրոնների ակտիվությանը և օգնում է ուղեղին նոր ինֆորմացիան յուրացնելու հարցում։ Ուղեղի նեյրոնների քիմիական բաղադրությունը ուսումնասիրելիս գիտնականները հայտնաբերել են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ նրա բջիջներում ուրոկանինաթթու է առաջանում։

Մինչև հիմա գտնում էին, որ նրա մոլեկուլներն ի հայտ են գալիս մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթմանն ի պատասխան. ուղեղի նեյրոններում այն երբևէ չէր հայտնաբերվել։ Մկների վրա դրված փորձերը ցույց տվեցին, որ կենդանիների ուղեղում իրոք ուրոկանինաթթու է ի հայտ գալիս։

Դրանից հետո գիտնականները զարմանալի բացահայտում արեցին։ Պարզվեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթում ստացած կենդանիների մոտ բարելավվել էին ճանաչողական գործառույթները. այս մկներն ավելի լավ էին հիշում նոր տեղեկությունները՝ չճառագայթվածների համեմատ։