Սնկով և սպանախով ժուլյեն


13:47 , 11 մայիս, 2013

Բաղադրություն

300 գ  շամպինիոն

100 գ սպիտակ սունկ

500 գ թարմ սպանախ

300 գ թթվասեր

1 ճ.գ. բուսայուղ

50 գ պանիր

1 պճեղ սխտոր

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակ

Սունկը լվանալ և մեծ-մեծ կտրտել, սպանախը նույնպես լվանալ, կտրտել: Տապակի մեջ բուսայուղ լցնել և տապակել սունկը մանր կտրտած սխտորով, ավելացնել սպանախը, թթվասերը, աղը, պղպեղը և 5 ր. տապակել: Ժուլյենի ամանների մեջ լցնել սնկի խառնուրդը, վրան քերած պանիր ցանել, եփել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 10 ր.: Քերած պանիր կարելի է ավելացնել նաև սնկի խառնուրդին: