Ռուսաստանը և Ֆրանսիան հասկանում են, որ պետք է միասին աշխատեն իրանական միջուկային ծրագրի հարցով. Պեսկով


14:50 , 28 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան հասկանում են Իրանի հետ շփումներ պահպանելու անհրաժեշտությունը, որպեսզի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի բոլոր կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները. հայտնում է РИА Новости-ն:

Պեսկովի խոսքով` այդ ուղղությամբ հստակ քայլեր դեռ չեն որոշվել, սակայն երկու կողմերը հասկանում են, որ պետք է համատեղ աշխատանք տանեն այդ ուղղությամբ:

Նշենք, որ անցյալ շաբաթ կայացել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: