07:45 , 29 մայիս, 2018Յուրաքանչյուր նախագահ ընտրվելուց հետո պետք է մասնակցի երդմնակալության արարողությանը: Այս իրադարձությանը մասնակցում են մի շարք պաշտոնյաներ, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում է երկրի գլուխը՝ նախագահը: Բոլորի ուշադրության կենտրոնում նրա փոխադրման միջոցն է:

Պյոտր Պորոշենկոն իր երդմնակալության արարողությանը եկել է Mercedes S600-ով:

Սկանդալային Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողությանը եկել է շքեղ Сhevrolet Suburban-ով: Այս լիմուզինը հատուկ պատրաստվել է նախագահի համար:

Ֆրանսիայի նախագահը միջոցառմանը եկել էր բավականին համեստ մեքենայով՝ Renault Espace-ով, որը նրա ընտրած մեքենան էր:

Գրեթե բոլոր պաշտոնական հանդիպումների ժամանակ Բելառուսի նախագահը նույն փոխադրման միջոցն է ընտրում՝ Mercedes S600:

Գերմանիայի նախագահը նախընտրում է Mercedes-Benz S600L:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս անգամ իր երդմնակալության արարողությանը, որը կայացել էր վերջերս, եկել էր այն մեքենայով, որը հատուկ պատրաստվել է նախագահների համար:
