Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգին, 2–րդ տեղն է զբաղեցրել Մալթայում կայացած Arpeggio երգիչների միջազգային մրցույթին


12:30 , 28 մայիս, 2018

Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ պատանի երգչուհի Մեգին մայրիկի` «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի հետ մեկնել էր Մալթա` մասնակցելու  Arpeggio երգիչների միջազգային մրցույթին։ Մեգին զբաղեցրել է 2–րդ տեղը, ինչպես նաև արժանացել հատուկ մրցանակի Best Interpretation անվանակարգում։

 

Իրինան առաջինը Tert.am Life–ին է պատմել մրցույթին մասնակցության մանրամասներն  ու հայտնել, որ Հայաստանից միայն Մեգին էր մասնակցում մրցույթին, կային երկրներ, որոնք ունեին մի քանի ներկայացուցիչ։ Ընդհանուր առմամբ, պայքարի մեջ էր մոտ 100 պատանի երգիչ։ Առաջին մրցութային օրվա արդյունքներով Մեգին ընդգրկվել է լավագույն 20–ի մեջ և անցել հաջորդ փուլ։ Արդեն մրցանակների հանձնման օրը ժյուրիի գնահատականներով արժանացել է 2–րդ մրցանակին։

 

Մրցույթի «Գրան պրիին» արժանացել է Ֆիլիպինների ներկայացուցիչը, առաջին տեղը զբաղեցրել է Մալթայի ներկայացուցիչը։

 

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ