Այսօր մեր իշխանությունն իր աշխատելաոճով շատ ավելի ազնիվ և բաց է, քան ընդդիմություն կոչվածը


13:29 , 11 մայիս, 2013

Ուժեղ և օրինական պետություն ունենալու համար պետք է ունենալ նաև սկզբունքային և գաղափարական ընդդիմություն: Ունե՞նք մենք նման ընդդմիություն՝ իհարկե, ոչ, քանզի նրանք հրապարակային քննադատում են իշխանություններին, իսկ անձնական շփումներում փորձում իրենց անձնական հարցերը լուծել՝ թքած ունենալով իրենց հավատացող ժողովրդի վրա: Այսօր մեր իշխանությունն իր կերպարով, իր աշխատելաոճով շատ ավելի ազնիվ և բաց է, քան ընդդիմություն կոչվածը: Շատ ցավալի է, որ մեր ժողովուրդը հավատում է նման դեմքերին և ամեն անգամ հուսալքվում: Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ տարեցտարի ընդդիմությունն էլ ավելի քիչ ձայներ է հավաքում և իրենց մեղքը փորձում գցել իշխանության վրա: Ամեն դեպքում՝ ժողովուրդը իմաստուն է և տեսնում է ամեն բան, միգուցե հաճախ չի արտահայտվում կամ արտահայտվում է իր քվեի ուժով: