Օրերս Հորդանանի մայրաքաղաքում Իրանի և Իսրայելի միջև տեղի են ունեցել բանակցություններ


11:46 , 28 մայիս, 2018
Սաուդական և այլ աղբյուրների համաձայն՝ օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իրանի և Իսրայելի միջև բանակցություններ են տեղի ունեցել, որտեղ քննարկվել են Սիրիայի հարավային շրջաններում տարվող ռազմական գործողությունները։ Բանակցությունների միջնորդ կողմ է եղել Հորդանանը։ Բանակցությունները վարել են Հորդանանում Իրանի դեսպանն ու Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության Մոսսադի պետի տեղակալը։
Աղբյուրի համաձայն՝ բանակցությունների արդյունքում իրանական կողմը համաձայնել է չմասնակցել Սիրիայի հարավում` Իսրայելի հետ անմիջական սահմանակցությամբ հատվածներում ռազմական գործողություններին, որի դիմաց իսրայելական կողմը չի միջամտելու այն ռազմական գործողություններին, որոնց մասնակցություն չունեն իրանական կողմն ու Հիզբալլահը։