Կոչ ենք անում ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները. Պոմպեո


11:00 , 28 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ն պահպանում է հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում: Այդ մասին ասված է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր բազմամյա համագործակցության և մեր համատեղ աշխատանքի խորացմանն անվտանգության, էներգետիկայի, ժողովրդավարական կառավարման և մեր երկրների միջև կապերի հետագա ամրապնդման ոլորտներում: Մենք նաև հանձնառու ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը, և կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները»,- ասված է հայտարարությունում: