Կոչ ենք անում ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները. Պոմպեո


12:20 , 28 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի առթիվ, որում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը. հայտնում է РИА новости-ն:

«Մենք  հավատարիմ ենք մնում ԼՂ  հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը և կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները»,- նշվում է ուղերձում: