12:51 , 11 մայիս, 2013
Այսօր գնացի Ավանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի մոտ՝ տեսնեմ՝ քանի ծառ են կտրել, ու շարունակվում է ծառահատումը, թե ոչ: Շատ սարսափելի տեսարանի ականատես եղա. մոտ տասը ամենաքիչը քառասուն տարեկան ծառ տապալված էր գետնին: Խոսեցի քոլեջի աշխատակիցների հետ, պարզ դարձավ, որ ծառահատման համար քոլեջի ղեկավարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան, և քաղաքապետարանը տվել է իր համաձայնությունը ծառահատման համար: Մայիսի 9-ին ժամանել են ծառահատները և բարբարոսաբար սկսել են ծառերի սպանդը: Ամենասարսափելին այն էր, որ մարդիկ անտարբեր են: Բաբաջանյան փողոցով անցնում էին շատ մեքենաներ, բոլորը տեսնում էին սարսափելի տեսարանը, բայց ոչ մեկի չի հետաքրքրում: Այսպես անտարբերությամբ կորցնելու ենք ամեն ինչ, արթնացի՜ր, հայ մարդ...