Կիևյան կամրջից երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը կանխվել է


06:00 , 28 մայիս, 2018
operativ.am-ը գրում է

Մայիսի 27-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ երիտասարդ աղջիկը անցել է Երևան քաղաքի Կիևյան կամրջի արգելապատնեշը և փորձում է ինքնասպանություն գործել:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացիները կանխել են 1990թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: