Hraparak.am-ը գրում է.
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Հայաստանում է։ Այցի նպատակն էլ բարեգործությունն է։ Ըստ տեղեկությունների երաժիշտը բարեգործական ակցիայի շրջանակներում այսօր 100 լսողական սարք է բաժանել մանուկներին:
Էլթոն Ջոնը Հայաստանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա նաև հանդիպել է Հայաստանում ԼԳԲՏ անձանց շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ։
Հիշեցնենք, որ երաժիշտը չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին և Հայաստան է եկել ամուսնու ուղեկցությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ