Էլթոն Ջոնը Երևանում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը


19:00 , 27 մայիս, 2018

Բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը այսօր «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ում մասնակցել են Starkey հիմնադրամի կողմից կազմակերպված առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը։

Միջոցառման շրջանակներում այսօր մանուկներին 100 լսողական սարք է տրամադրվել

Նշենք, որ «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ը «Երևան, իմ սեր» հիմնադրամի ծրագրերից է, որի հիմնադիրներից են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: