Մեքսիկական նահանգում մի քանի օրում 62 մարդ է սպանվել


16:00 , 26 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մեքսիկայի Գուանախուատո նահանգում վերջին օրերին սպանվել է առնվազն 62 մարդ. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ սպանվածներից 8-ի մարմինները մասնատվել են և դրվել սև տոպրակների մեջ:

Վերոհիշյալ նահանգը  թմրանյութի վաճառքով զբաղվողների համար վիճելի տարածք է, որոնք ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել այնտեղ: