Շքեղ դոնդող-տորթեր պատրաստելն օգնում է այս կնոջը դիմակայել հիվանդությանը


03:00 , 26 մայիս, 2018

Սյու Խեն Բունը երկու տարի առաջ սկսեց հետաքրքրվել շքեղ տորթերի ձևավորմամբ: Նա պատրաստման մի քանի կուրսեր անցավ և այժմ ինստագրամյան էջում ունի 2 մլն-ից ավելի հետևորդ: Նա այնքան արագորեն վարպետացավ թխելու հարցում, որ հասցրեց կարճ ժամանակ անց հիմնել 3D տորթերի սեփական բիզնեսը:

Հիմա Սյուն նախընտրում է իր ազատ ժամանակն անցկացնել բժիշկների և հարազատների համար այսպիսի գեղեցիկ տորթեր պատրաստելով, ինչը նրան օգնում է ավելի հեշտ դիմակայել հիվանդությանը: