Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ


23:40 , 25 մայիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել Վրաստանի նախկին  վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Արմեն Սարգսյանը և Բիձինա Իվանաշվիլին երկար տարիների ընկերներ են և ունեն ջերմ, բարեկամական հարաբերություններ։