Գիտնականները խուլ ու համրերին կօգնեն սոցցանցերում շփվել ժեստերի միջոցով


20:20 , 26 մայիս, 2018

Գիտնականները հայտարարել են, որ կօգնեն խուլ ու համր մարդկանց ժեստերի միջոցով շփվել սոցցանցերում՝ այսպիսով նրանց հնարավորություն տալով մասնակցել սովորական երկխոսությանը։

Տվյալ փուլում արդեն ստեղծված է ապագա տեխնոլոգիայի նախատիպը՝ հաղորդչի տեսքով, որը կարելի է հագցնել ձեռքի մատին։ Այն հատուկ ալգորիթմի և սենսորային համակարգի միջոցով կարողանում է հաշվել ժեստերը։ Բոլոր շարժումները սոցցանց են փոխանցվում և գրվում տեսքտային ռեժիմով։

Փորձագետների կարծիքով՝ նման տեխնոլոգիան դյուրացնում է շփումը, քանի որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ երբեմն սովորական ստեղնաշարի միջոցով չեն կարողանում հստակ արտահայտել իրենց մտքերը։