Չինացիներին զրկել են 22 հազար պոռնոկայքից


19:00 , 26 մայիս, 2018

Չինաստանի իշխանությունները 2018 թվականի սկզբից արգելափակել են պոռնոգրաֆիկ բովանդակությամբ 22 հազար կայքի հասանելիությունը։ Այս մասին հաղորդում է China Daily պարբերականը։

ՉԺՀ պոռնոգրաֆիայի և անօրինական հրապարակումների դեմ պայքարի ազգային վարչության աշխատակիցները հաղորդել են համացանցում չարաշահման 390 դեպքերի հետաքննության մասին։ Հետաքննության արդյունքում 1,75 միլիոն տարբեր օբյեկտներ են ջնջվել ցանցից։

Տվյալ պահին գերատեսչությունը ևս հիսուն գործ է հետաքննում։