Մեծ որովայնն ուսուցչին փրկել է սեռական ոտնձգության մեղադրանքներից


17:20 , 26 մայիս, 2018

ԱՄՆ Թենեսի նահանգում երկրաչափության նախկին ուսուցչին արդարացրել են աշակերտուհու նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ դատական գործընթացի ժամանակ՝ մեծ որովայնի պատճառով։ Այս մասին հաղորդում է Knox news պորտալը։

Ռեյ Լինքոլն Հեդ կրտսերին մեղադրում էին 2015-ի օգոստոսին դպրոցի զուգարանի մոտ՝ միջանցքում, աղջկա տաբատը շոշափելու և նրա կրծքին հպվելու մեջ, երբ նա մի կողմ է տարել վարսերն աղջկա դեմքից, ինչպես նաև ուսուցիչը դիպել է նրա հետույքին, երբ աղջիկը դասարանում գրատախտակին ինչ-որ բան է գրելիս եղել։

Հեդի փաստաբանը՝ Զաք Ուոլդենը, հայտարարել է, որ առաջին երկու դեպքում աղջիկն ասել է, որ այնքան էլ լավ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել։ Դա նշանակում է՝ հնարավոր չէ ապացուցել, որ իր պաշտպանյալը դիտմամբ է հպվել նրան։ Իսկ երրորդ միջադեպը, ըստ էության, կարող էր նաև տեղի չունենալ, քանի որ հսկայական որովայնի պատճառով 127 կգ կշռող Հեդը կարող էր դիպչել միայն աղջկա մեջքին, ոչ թե հետույքին։

23 րոպե խորհրդակցությունից հետո ատենակալներն արդարացրել են նախկին ուսուցչին։