Մանուկ հասակում ճարպակալումը կարող է տկարամտության պատճառ դառնալ․ գիտնականներ


17:00 , 26 մայիս, 2018

Գիտնականները պարզել են, որ մանուկ հասակում ճարպակալումը վատթարացնում է ուղեղի աշխատանքը և տարածական մտածողությունը։

Գիտնականների կարծիքով՝ երեխայի ավելորդ քաշը, ինչպես նաև նրա մոր կենսակերպը (ծխելը, սնվելը և ալկոհոլի օգտագործումը) կարող են մանուկ հասակում և պատանեկության ժամանակ անմիջական կապ ունենալ երեխաների մտավոր ունակությունների հետ։